Հոլիվուդյան դերասան Ջեյմս Ֆրանկոն Instagram-ում փորձել է «կպցնել» մի անչափահաս աղջկա


14:00 , 4 ապրիլ, 2014

«Խելահեղ արձակուրդներ» կինոնկարի աստղ Ջեյմս Ֆրանկոն մի քանի օր առաջ շատ խառը պատմությունների մեջ էր հայտնվել: Նա փորձում էր Instagram-ում «կպցնել» 17-ամյա մի աղջկա: Ահա, թե ինչպես ամեն ինչ տեղի ունեցավ: Շոտլանդիայից եկած այդ աղջիկը «Մկների և մարդկանց մասին» բրոդվեյան շոուից հետո մի տեսագրություն տեղադրեց Instagram-ում: Ջեյմս Ֆրանկոն խնդրեց, որպեսզի աղջիկը թեգ անի իրեն: Երբ աղջիկը կատարեց նրա խնդրանքը, Ֆրանկոն ինքնանկար ուղարկեց նրան: Դրանից հետո նա փորձեց Instagram-ով սիրահետել աղջկան և տեքստային հաղորդագրություններ ուղարկեց նրան: Հարցն այն  է, որ Ֆրանկոն երկու անգամ մեծ է այդ աղջկանից, ով դեռևս սովորում է ավագ դպրոցում:

Ջեյմս Ֆրանկոն աղջկան առաջարկեց առանձնանալ հյուրանոցային համարում: Ի պատասխան՝ աղջիկը գրեց. «Ես կվերադառնամ, երբ 18 տարեկան դառնամ»: Ջեյմսի և աղջկա խոսակցությունը հանրային քննարկումների առարկա դարձավ, իսկ Ֆրանկոն Instagram-ի իր էջում գրեց.

ԽՆԴՐՈՒՄ ԵՄ ՆԱՄԱԿՆԵՐ ՄԻ՛ ԳՐԵՔ ԻՆՁ, ԵԹԵ 18 ՏԱՐԵԿԱՆԻՑ ՓՈՔՐ ԵՔ, ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ:

James Franco Tried To Pick Up a Teenage Girl on Instagram

Այնուհետև Twitter-ում հետևյալ բովանդակությամբ գրառում կատարեց.

ՀՈՒՍՈՎ ԵՄ, ՈՐ ԾՆՈՂՆԵՐՆ ԻՐԵՆՑ ԴԵՌԱՀԱՍ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ ՀԵՌՈՒ ԿՊԱՀԵՆ ԻՆՁՆԻՑ: Շնորհակալություն:

Սա գուցե պարզապես մարքեթինգային քայլ է, որով փորձում են գովազդել դերասանի առաջիկա կինոնկարը: Այդ կինոնկարը մի դեռահասի մասին է, ով սիրահարվում է դպրոցի ֆուտբոլի մարզչին: Այնուամենայնիվ, այս վարկածն այնքան էլ հավանական չէ: