13:30 , 4 ապրիլ, 2014«Ռուսաստանը ամբողջ Ուկրաինան կարող է գրավել ընդամենը երեք օրում»,- նման կարծիք է հայտնել ՆԱՏՕ-ի գերագույն ռազմական հրամանատարը՝ ապրիլի 2-ին Բրյուսելում տեղի ունեցած գագաթնաժողոովի ժամանակ:
ԱՄՆ ռազմաօդային ուժերի հրամանատար Ֆիլիպ Բրիդլովը ասել է, որ Վլադիմիր Պուտինի` Ուկրաինայի սահմանին տեղակայած զորքերը բավականաչափ են, որպեսզի նա ամբողջական ռազմական ներխուժում իրականացնի Ուկրաինա:
Նա դիվանագիտական մտահոգություններ է հայտնել այն բանի շուրջ, որ չնայած զորքի հետ մղելու պնդումներին, Ռուսատանը Ղրիմը գրավելուց հետո շարունակում է զորքը պատրաստ տեղակայած թողնել Ուկրաինայի սահմանին:

Այնուամենայնիվ, ԱՄՆ տեղեկատվության և պաշտպանության կոմիտեն զգուշացրել է ՆԱՏՕ-ին, որ սահմանին տեղակայված 40.000 զինվորներից բաղկացած զորքը, Կրեմլի հրամանի արձակման դեպքում կարող է ամբողջ Ուկրաինայի տարածքը գրավել 12 ժամվա ընթացքում:
Հրամանատար Բրիդլովն ասել է. «Սա հսկայական, մարտունակ ու ռազմական գործողության պատրաստ զորք է»:
Նա նաև հայտնել է, որ զորքը հագեցած է ռազմական ինքնաթիռներով, ուղղաթիռներով ու բուժօգնության պատրաստ ստորաբաժանումներով: Զորքը պատրաստ է առաջ շարժվել ու իրենց նպատակը իրականացնել երեքից հինգ օրվա ընթացքում:
Ռուսաստանը նշել է, որ ափսոսում է ՆԱՏՕ-ի մեկնաբանությունների տոնի համար, որը Սառը պատերազմի մղելու հայտարարության է նմանվում:
«Նրանց օգտագործած լեզուն սառըպատերազմյան դարաշրջանի մրցախաղ է հիշեցնում»,-այս մասին նշել է արտգործնախարարության խոսնակ Ալեքսանդր Լուկաշևիչը:
Ռուսաստանը հայտարարել է, որ չի ցանկանում գրավել Ուկրաինան, սակայն Պուտինը զորք էր ուղարկել Ղրիմ այն բանից հետո, երբ Մոսկվայի աջակցությունը վայելող նախագահ Վիկտոր Յանուկովիչը փետրվարյան հեղաշրջաման արդյունքում զրկվեց աթոռից:
Նա ասում էր, որ կպաշտպանի էթնիկ ռուսներին: Ուկրաինայի արևելյան շրջանում պրոռուսական հանրահավաքներ էին տեղի ունենում, որտեղ ցուցարարները խնդրում էին իրենց «փրկել» Կիևը գրաված ֆաշիստներից:
Մոսկվան այս տարածքները ցանկանում է ավելի ամրապնդելու համար իր դիրքերը, մի քայլ, որը մերժվում է ուկրաինական նոր կառավարության կողմից, քանի որ կարծում են, որ Ուկրաինան այդպիսով կմասնատվի:
Հրամանատար Բրիդլովը զգուշացրել է, որ Մոսկվան ցանկանում է գրավել Ուկրաինան ու Ղրիմով շարժվել դեպի սևծովյան նավահանգիստ Օդեսա և նույնիսկ մտնել Ուկրաինայի արևելյան հարևանությամբ գտնվող Մոլդովայի սեպարատիստական շրջաններ:

Ռուս զինվորները ռուսական T72 տանկը փորձում են շարժել Օստրկալովո երկաթուղային կայարանում՝ Սիմֆերոպոլի մոտ:

Ռուսական սպառազինությունը Ղրիմի ճանապարհին:
Բրյուսելում այս շաբաթ կայացած արտաքին գործերի նախարարների հանդիպմանը ՆԱՏՕ-ն ռազմական հրամանատարներին խնդրել էր ծրագրեր մշակել Արևելյան Եվրոպայի՝ ՆԱՏՕ-ի անդամ երկրների անդամներին ուժեղացնելու համար:
ՆԱՏՕ-ն միասնական ռազմական զորավարժություններ կանցկացնի՝ տարածաշրջանի պետությունների հետ պատրաստ լինելով արագ զարգացող ցանկացած ռազմական դրության դիմակայելու համար: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ռասմուսենը նշել է, որ Ռուսաստանի հետագա ներխուժումն Ուկրաինա պատմական սխալ կլինի, որը կհանգեցնի Ռուսաստանի հետագա մեկուսացմանը: «Դա սխալ հաշվարկ կլինի, որը կարող է ռազմավարական լուրջ հետևանքներ առաջացնել»:

ԱՄՆ ռազմաօդային ուժերի գեներալ Ֆիլիպ Բրիդլովը քննարկում է Եվրոպայի իր գործընկերների հետ Բրյուսելում կայացած հանդիպման ժամանակ: