12:32 , 4 ապրիլ, 2014
Տիպային հարցազրույցի նմուշ մեր շատ կայքերի համար: Չնեղանաք, ժողովուրդ ջան, ավելի լավ է սենց գրեմ միանգամից վերցնեք, քան բոլորին առանձին-առանձին նույ,ն ոչինչ չասող բաները ասեմ)))):
- Պարոն Մելիք-Շահնազարյան, ինչո՞ւ հրաժարական ներկայացրեց Տիգրան Սարգսյանը:
- Նախկին վարչապետը Facebook սոցիալական ցանցի իր էջում արդեն խոսել է նման քայլ անելու անհրաժեշտության իր պատկերացումների մասին:
- Ի՞նչ կանխատեսումներ ունեք ապագայի համար: Ի՞նչ կլինի Հայաստանում:
- Կնշանակվի նոր վարչապետ, կհաստատվի կառավարության նոր կազմը:
- Ո՞վ է վարչապետ լինելու ամենահավանական թեկնածուն:
- Ես կարող եմ ասել միայն ամենաանհավանական թեկնածուի անունը:
- Եվ ո՞վ:
- Տիգրան Սարգսյանը:
Եվ այսպես շարունակ))))):
P.S. Մի տաս օր համբերենք էլի, ժողովուրդ ջան: Մեկ ա, կանխատեսումներ անելն անշնորհակալ գործ է: Համ էլ 10 օր հետո էս սաղ հարցերն արդեն էդքան էլ հետաքրքիր չեն լինի: Եկեք ավելի մնայուն արժեքների վրա կենտրոնանանք))))))))))))):