00:45 , 14 հուլիս, 2012
Ժամանակի խոշորագույն ջերմանավերից մեկը՝ «ՀԱՅԱՍՏԱՆ»
«Հայաստան» անունը կրող ուղևորաբեռնատար նավի խորտակման մասին, որի ժամանակ տարբեր տվյալներով մահացել են 5-6000 մարդ: Նավի խորտակումը հանդիսանում է աշխարհի խոշորագույն ծովային աղետներից մեկը:
«Հայաստան» ուղևորաբեռնատար ջերմանավը կառուցվել է 1928թ.-ին Լենինգրադում՝ Բալթյան նավաշինական գործարանում: Հանդիսացել է ժամանակի խոշորագույն ջերմանավերից մեկը: 1941թ.-ի նոյեմբերի 7-ին խորտակվել է Գերմանական ավիացիայի կողմից Ղրիմի ափամերձ շրջանում: