10:06 , 4 ապրիլ, 20141in.am-ը գրում է.
Վերջին մի քանի օրվա ընթացքում ավելի քան 3 հազար լոնդոնցիներ շտապ բժշկական օգնության են դիմել: Մարդիկ բողոքում են շնչառական խնդիրներից և ինքնազգացողության վատթարացումից: Պատճառը ուժեղ սմոգն է՝ գրում է ITAR-TASS-ը:
Բանն այն է, որ Սահարա անապատում փոթորկից հետո Բրիտանական կղզիներ են ներթափանցել փոշու հսկայական զանգվածներ: Երկրորդ պատճառը օդի աղտոտումն է:
Շնչուղիների և սրտանոթային համակարգի հետ կապված խնդիրներից խուսափելու համար բժիշկները Լոնդոնի բնակիչներին խորհուրդ են տալիս տներից դուրս գալ միայն խիստ անհրաժեշտության դեպքում: Բացի այդ, խորհուրդ է տրվում դրսում չչարաշահել ֆիզիկական ծանրաբեռնվածությունը:
Այս խորհուրդներին առաջինը հետևել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը՝ հրաժարվելով Սենթ Ջեյմս այգում իր ամենօրյա առավոտյան վազքից: Դրա փոխարեն վարչապետը մարզվում է մարզասրահում: