09:08 , 4 ապրիլ, 20141in.am-ը գրում է.
Նոբելյան դափնեկիր Գաբրիել Գարսիա Մարկեսին հիվանդանոցից դուրս կգրեն հաջորդ շաբաթ: Ինչպես երեկ տեղեկացրել էինք՝ 87-ամյա հայտնի գրողին հոսպիտալացրել էին Մեխիկոյի հիվանդանոցներից մեկը՝ «թոքաբորբ» ախտորոշմամբ: Այս մասին հայտնում է «Ռոսիա 24»-ը:
Տեղի ԶԼՄ-ները գրել էին, որ գրողի վիճակը ծանր է, սակայն Մեքսիկայում Կոլումբիայի դեսպանը հայտնել է, որ գրողի կյանքին վտանգ չի սպառնում:
Մարկեսի որդին նշել է, որ շնչառական հիվանդության պատճառով հայրը հակաբորբոքայինների բուժման կուրս է անցնում: