Միջազգային տիեզերակայանի ուղեծիրը բարձրացվել է 0.8 կմ-ով


08:42 , 4 ապրիլ, 2014

1in.am-ը գրում է.

Միջազգային տիեզերակայանի ուղեծիրը հինգշաբթի փոփոխման է ենթարկվել՝ հայտնել է ամերիկյան աերոտիեզերական NASA գործակալությունը:


Հաղորդվում է, որ այդ քայլը ձեռնարկվել է Միջազգային տիեզերակայանի բախումը տիեզերական աղբի հետ կանխելու նպատակով: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը: 

Ռուս և ամերիկացի մասնագետները վերջին մի քանի օրերին հետևել են իրավիճակին և համատեղ որոշում ընդունել:

Բարձրացումը կատարվել է տեղի ժամանակով ժամը 16.42-ին (Երևանի ժամանակով՝ ժ. 00.42-ին):