00:14 , 4 ապրիլ, 20141in.am-ը գրում է.
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման ստորագրել է կոնգրեսի երկու պալատների կողմից ընդունված օրենքը, որն ուղղված է Ուկրաինային աջակցելուն, Ռուսաստանի և Ուկրաինայի այն քաղաքացիների դեմ պատժամիջոցներ կիրառելուն, որոնց ԱՄՆ-ն պատասխանատու է համարում ստեղծված իրավիճակի համար, ԱՄՆ-ի նախագահի մամլո-քարտուղարին մեջբերելով՝ հաղորդում է Itar-Tass-ը:
Օրենքը Ուկրաինային հատկացնող մեկ միլիարդ դոլարի չափով վարկային երաշխավորություն և 150 միլիոն դոլարի անմիջական օգնություն է սահմանում:
Օբաման օրենք է ստորագրել նաև, որով մեծացվում են Ուկրաինայում աշխատող պետական ԶԼՄ-ների ֆինանսավորումը: