Բռնությունը չի լինում ընտանեկան, կամ «ընտանեկան բռնության» հաղթարշավը Հայաստանում


23:35 , 3 ապրիլ, 2014

Hanun.am-ը գրում է.

1535658_213811775473090_1613561468_n

Սույն հոդվածում մենք կփորձենք բացահայտել մարդկանց «ուղեղների լվացման» համապատասխան  տեխնոլոգիաները և «Ընտանեկան բռնության մասին» օրենքում առկա այն ծուղակները, որոնք, ինչպես ամբողջ աշխարհում, այնպես և Հայաստանում ուղղված են քայքայելու ընտանիքի ինստիտուտը, նպատակ հետապնդելով երկրում ստեղծել ատոմիզացված հասարակություն:

Փաստենք, որ Հայաստանում «ընտանեկան բռնությունների» թվաքանակը վերջին տարիների ընթացքում անընդհատ աճում է:

Առաջանում է բնական հարց. այդ ինչո՞ւ է աճում «ընտանեկան բռնության» դեպքերը, եթե Հայաստանը հեղեղված է ոչ միայն «ընտանեկան բռնության» դեմ «պայքարող» հասարակական կազմակերպություններով, այլև տարեցտարի «կյանքի են կոչվում» բազում պետական ծրագրեր, որոնցով պատկան մարմինները ևս համառորեն պայքարում են «ընտանեկան բռնության» դեմ:

Թերևս այստեղ ամենաուշագրավը «ընտանեկան բռնություն» կոչվող բառակապակցությունն է, որը վերցված է որպես թիրախ և որի դեմ իրականում գնում է համատարած պայքար:

Փաստենք, որ բռնությունը արարք է, որն իրականացնողը, անկախ իր անձնական հատկանիշներից, կատարման վայրից և բռնության ենթարկած անձից, պետք է պատժվի: Ուստի «ընտանեկան բռնության» դեմ իրական պայքարը նախ պետք է կոչվի «պայքար բռնությունների դեմ, որոնք տեղի են ունենում նաև ընտանիքներում»: Սակայն, չգիտես ինչու,  այդպիսի պայքար Հայաստանում չի ծավալում, փոխարենը իրականացվում է «ընտանեկան բռնության դեմ» պայքար, որը հոմանիշը չէ բռնությունների դեմ պայքարին, որտեղ էլ որ այն տեղի ունենա:

«Ընտանեկան բռնության դեմ» պայքարն իրականում ուղղված է մարդկանց մոտ ստեղծելու այնպիսի պատրանք, թե իբր ընտանիքը բռնության որջ է, իսկ ցանկացած ամուսին` բռնակալ: Ասվածի ապացույցն այն է, որ բավական է մեկ բռնության դեպք արձանագրվի որևէ ընտանիքում և համապատասխան ՀԿ-ները կլծվեն շեփորահարելու համայն Հայաստանով, որ տեղի է ունեցել հերթական «ընտանեկան բռնությունը», ԶԼՄ-ները մի քանի օր անընդհատ կլուսաբանեն այն, իսկ հիվանդագին երևակայությամբ որոշ վայ մտավորականներ այն կդարձնեն դարի մեծագույն ողբերգություն, նշելով, որ այդպիսի դեպքեր Հայաստանում տեղի են ունենում ամեն օր, և կարծես թե հաճույք կստանան այդ ապատեղեկատվության տարածումից:

Ցավով պետք է արձանագրել, որ «ընտանեկան բռնության» դեմ պայքարը տալիս է ակնկալվող «արդյունքները», քանզի յուրաքանչյուր տարի ավելանում են այդ բռնությունների դեպքերը: «Ընտանեկան բռնության» դեմ պայքարող հայաստանյան ՀԿ-ների աշխատանքը ֆինանսավորող միջազգային բազում կազմակերպություններ կարող են արձանագրել իրենց որոշակի հաջողություններն այս ասպարեզում:

Ըստ մեր արժեհամակարգի, ընտանիքը սիրո հենքի վրա զույգերի կամավոր միություն է, խասխված «ՏԵՐ ԵՄ» և «ՀՆԱԶԱՆԴ ԵՄ» ուխտի վրա:

Բռնությունները, որոնք առաջանում են ընտանիքներում հետևանք են բազում պատճառների՝ անհավատության, ընտանեկան սիրո պակասի, սոցիալական ծանր վիճակի, զանգվածային լրատվամիջոցներով  համատարած բռնության քարոզի, հատկապես հայկական արտադրության սերիալներում, ծայրահեղ ծանր վիճակում հայտնված ընտանիքների նկատմամբ պետության կողմից ուշադրության բացակայության, բարեգործության պակասի, մարդկանց աշխարհընկալման խեղաթյուրման, նյութապաշտության մոլուցքի, դաստիարակության պակասի, պետական պատկան կառույցների անգործության և այլն և այլն:

Սակայն, չգիտես ինչու, բռնությունը, որը տեղի է ունեցել որևէ ընտանիքում, ցավի, օգնության, կարեկցանքի փոխարեն, դառնում է մատի փաթաթան ՊԱՅՔԱՐՈՂ ՀԿ-երի և մազոխիստ որոշ  «մտավորականների» համար:

Ցույցեր և հեռուստաշոուներ, ճոխ սեղաններով քննարկումներ և կոնֆերանսներ, ֆիլմեր և գրքեր, դատավորի և դահիճի կարգավիճակին հավակնող բազում անհատներ՝ հիվանդ և առողջ, և այս ամենը դեռ մի փոքր մասն է այն «իրականության», որով տարվում է անմնացորդ պայքար ընդդեմ «ընտանեկան բռնության»:

Ստեղծվում է տպավորություն, որ այս պայքարի որոշ «առաջամարտիկները», զրկված են ընտանեկան սիրուց և ուրախությունից, վիշտը լռությամբ և արժանապատվությամբ կրելու շնորհից, առանց ցցվելու դրկիցին կամ օտարին դժբախտության ժամին անշահախնդիր օգնություն ցուցաբերելու կարողությունից, քանզի այս ամենը իրենց համար պարզապես բիզնես պրոյեկտ է, «տուն պահելու» միջոց, այլոց դժբախտության հաշվին, կամ էլ արևմուքին շուստրիությամբ «հիմարացնելու և գցելու» գործելաոճ:

Սեր, կարեկցանք, օգնություն, հույս, հավատ տալու փոխարեն, առավոտից ուշ երեկո, աջ ու ձախ «ՊԱՅՔԱՐԻ ԱՌԱՋԱՄԱՐՏԻԿՆԵՐԸ» բղավում են «ընտանեկան բռնություն», «ընտանեկան բռնություն», «ընտանեկան բռնություն»… կարծես թե իրենց համար մոգական այս բառերը արտասանելուց հետո ամեն ինչ կկարգավորվի:

1522668_214506382070296_280007858_o

«ԱՌԱՋԱՄԱՐՏԻԿՆԵՐԻ» համար «ընտանեկան բռնություն» կոչվածը «կանաչի փայլով արժեք» ունեցող կարգախոս է ընդամենը, որի մասին շեփորահարումը և «պայքարը» արդեն իսկ հակագովազդ է, քարոզչական մշակված տեխնոլոգիա, որի կիրառումը բազում եվրոպական երկրներում «ընտանեկան բռնության» կտրուկ աճ է արձանագրել:

Հարկ է նշել, որ միգուցե «ընտանեկան բռնության» դեմ պայքարող հայաստանյան ՀԿ-ները ոչ միշտ են գիտակցում, թե իրականում ո՞ւմ և ի՞նչ նպատակի են ծառայում: Այս տեսանկյունից նրանք նույնպես զոհեր են մի քարոզչական համակարգի, որի հեղինակները իրենք չեն և միգուցե չեն էլ պատկերացնում, թե ինչ իրական նպատակներ են հետապնդում «ընտանեկան բռնության» դեմ պայքարի գաղափարաբանությունը:

Անցնելով հատուկ պատրաստված դասընթացներով կամ ‹‹թրեյնինգներով››, նրանք համոզված են, որ վերացնելով բռնության հետևանքը, օգնում են հասարակությանը: Սակայն հետևանքի հետ աշխատելը, չի նշանակում վերացնել պատճառը: Այսինքն` պայքարն «ընտանեկան բռնության» դեմ, բացարձակապես ուղղված չէ բռնությունների պատճառը վերացնելուն: Իսկ պատճառը նաև հասարակության մեջ անառողջ մթնոլորտն է` բռնության և անբարոյականության լայնածավալ և համատարած քարոզչությունը:

Հարկ է նշել, որ իրականում հիշյալ ՀԿ-ների աշխատանքն անուղղակի միտված է «ընտանեկան բռնության» դեպքերը քարոզչության միջոցով ավելացնելուն:

Պարզ տրամաբանությունն ասում է, որ օտարերկրյա ֆինանսավորմամբ կազմակերպությունները չեն ֆինանսավորվի և չեն կարող գործունեություն ծավալել, եթե բռնության դեպքերի քանակը ընտանիքներում կտրուկ նվազի կամ այն չլինի:

Հայաստանում առկա է օտարերկրյա ֆինանսավորմամբ ստեղծված մի ամբողջական համակարգ, որն ուղղված է ‹‹օգնելու և փրկելու ընտանեկան բռնության զոհերին››: Այդ կազմակերպություններում աշխատում են նաև հոգեբաններ և իրավաբաններ: Պարզ է, որ ոչ ոք շահագրգռված չէ կորցնել իր աշխատատեղը, որն ուղղակիորեն կախված է կատարված «ընտանեկան բռնությունների» քանակից:

Երբ զանգվածային լրատվամիջոցներով մեր կողմից հրապարակվեց փաստեր, ըստ որի «ընտանեկան բռնությունների» քանակը տոկոսային առումով Հայաստանում մի քանի տասնյակ անգամ պակաս է այսպես կոչված, ‹‹զարգացած եվրոպական›› երկրներում «ընտանեկան բռնությունների» քանակից, խոր զայրույթ առաջացրեց «պայքարի առաջամարտիկների» մոտ և ստիպեց վերջիններիս, որպեսզի մեր հասցեին զրպարտությամբ, անանուն տեղեկատվական աղբյուրից, բացահայտ կեղծիք տարածող տեսանյութ տարածվի: «Գողն առաջինն է բղավում, բռնեք գողին» սկզբունքով շարժվող սույն տեսանյութի հեղինակները մոռացել են երևի, որ «գողի և մյուսի վերջը քառասուն օր է»:

Բավականին տևական ժամանակ է, ինչ Հայաստանի օրենսդիր և քաղաքական շրջանակներում պտտվում է այսպես կոչված ‹‹Ընտանեկան բռնության մասին› ՀՀ օրենքի նախագիծը, որը պետական պատկան մարմինը համատեղ մշակել է արդեն իսկ հայտնի «պայքարի առաջամարտիկների» հետ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ