23:19 , 3 ապրիլ, 20141in.am-ը գրում է.
Մեծ Բրիտանիայի թագուհի Ելղիսաբեթ II-ը Հռոմ կատարած այցի ընթացքում հանդիպում է ունեցել Ֆրանցիսկոս պապի հետ։ Հռոմում BBC-ի թղթակիցը տեղեկացրել է, որ այդ մասնավոր այցը երկարատև գործընթացի բաղկացուցիչ մասն է՝ միտված Մեծ Բրիտանիայի ու Վատիկանի միջև դիվանագիտական հարաբերությունների ամրապնդմանը։
Թագուհին, որն Անգլիական եկեղեցու ղեկավարն է, աջակցել է Հռոմի կաթոլիկ և Անգլիական եկեղեցիների միջև հարաբերությունների բարելավման քայլերին։ Ավելի վաղ թագուհին ու նրա ամուսին արքայազն Ֆիլիպը Կվիրինալյան պալատում ճաշել են Իտալիայի նախագահ Ջորջո Նապոլիտանոյի ու նրա տիկնոջ՝ Կլիոյի հետ։ Սա բրիտանական թագուհու առաջին արտասահմանյան ուղևորությունն է 2011-ից ի վեր, երբ նա այցելեց Ավստրալիա։