Վարչապետը փոխվեց, Հայաստանում դա բազմիցս է եղել. Վազգեն Մանուկյան


23:00 , 3 ապրիլ, 2014

1in.am-ը գրում է.

Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականին, նշեց, որ նոր վարչապետը պիտի սովորի նախորդի սխալների վրա: 

«Վարչապետը հրաժարական է տվել, ինքն իր պատճառներն ունի, որոնք չի բացատրել, ես ոնց կարող եմ բացատրել… պետք է սպասել։ Վարչապետը փոխվեց, Հայաստանում դա բազմիցս է եղել, հուսանք, որ լավ վարչապետ կլինի, գնահատենք գնացած վարչապետի լավը, նոր վարչապետն էլ նախկինի սխալների վրա թող սովորի»,- ասաց նա` հավելելով` ամեն վարչապետ, որ գնում է, թողնում է իր հետևից լավը և որոշ սխալներ, հաջորդ վարչապետը, որ գալիս է, պետք է դրա վրա սովորելով գնա առաջ: 

Հետագա զարգացումների շուրջ կանխատեսումներ անել Մանուկյանը հրաժարվեց: «Ես կարող եմ ֆիքսել մի բան. ես, ինչպես և դուք, իմացա, որ վարչապետը հրաժարական է տվել, պատճառների բացատրություն չի եղել, սպասենք` ինչ բացատրություններ կլինեն»,- ասաց նա: