ArmStar Exclusive. Սիլվա Հակոբյանի ընտրյալի` Դավիթի սիրո խոստովանությունն ու նշանադրության մասին լուրը


22:54 , 3 ապրիլ, 2014

Ամիսներ առաջ  Սիլվա Հակոբյանը խոստովանեց, որ իր սիրտն արդեն զբաղված է: Երգչուհին նաև նշել էր, որ իր ընտրյալը նույնպես շոու բիզնեսի ներկայացուցիչ է, սակայն երգիչ չէ, և այդքանով չէր ցանկացել բացել փակագծերը:

Օրեր առաջ ArmStar.am-ը զրույց ունեցավ «Լայմ» հեռուստաընկերության ծրագրերի պրոդյուսեր Դավիթ Ազարյանի հետ, ով հաստատեց, որ արդեն մի քանի ամիս է, ինչ ինքն ու Սիլվան ընկերություն են անում:

 Դավիթը նաև նշեց, որ Սիլվա Հակոբյանին ճանաչել է դեռ 6 տարի առաջ, իսկ երբ արդեն համոզվել է, որ անտարբեր չէ երգչուհու նկատմամբ, համարձակություն չի ունեցել իր զգացմունքների մասին հայտնելու:

«Ես նրան ճանաչել եմ, ոչ թե որպես երգչուհի Սիլվա Հակոբյան, այլ որպես մարդ, այս պահին էլ որպես երգչուհի չեմ վերաբերվում, նա ինձ համար մարդ է մեծատառով, իսկ, հասկանալով, որ անտարբեր չեմ նրա հանդեպ, համարձակություն եմ ունեցել վերջերս նրան հայտնել դրա մասին»,- ասաց Դավիթ Ազարյանը:

Դավիթի համար մեծ նշանակություն է ունեցել նաև Սիլվայի ընտանիքը.

«Ճիշտ դաստիարակություն ստացած, խելացի անձնավորոթյուն է Սիլվան ինձ համար, բացի այդ, ճանաչելով նաև Սիլվայի ընտանիքը, չեմ կարծոմ, որ կարող է Հակոբյանների ընտանիքից վատ մարդ դուրս գալ»:

Քանի որ հենց սկզբում էլ Դավիթը տարանջատում դրեց երգչուհի Սիլվա Հակոբյանի և մարդ Սիլվա Հակոբյանի միջև, փորձեցինք ճշտել, երբ զույգն արդեն օրինականացնի իրենց հարաբերությունները, հնարավո՞ր է՝ Դավիթը չցանկանա, որ Սիլվան այդուհետ զբաղվի երգարվեստով:

Շարունակությունն՝ այստեղ