Շարժվող գնացքը հնարավոր չէ անմիջապես կանգնեցնել. Դավիթ Հարությունյան (Տեսանյութ)


22:30 , 3 ապրիլ, 2014

Շարժվող գնացքը հնարավոր չէ անմիջապես կանգնեցնել. Դավիթ ՀարությունյանArmnewsTV.am-ը գրում է.

Սահմանադրական դատարանի որոշումից հետո առաջինը Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանն էր, որ հայտնեց. «Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը կշարունակի գործել մինչեւ սեպտեմբեր»: Նա պնդում է, որ այս հայտարարությունն արել է ոչ թե որպես քաղաքական գործիչ, կամ պատգամավոր, այլ որպես իրավաբան: Սահմանադրական դատարանը սահմանադրության 102-րդ հոդվածի երրորդ մասով իրավունք ունի նորմատիվ իրավական ակտերը ուժը կորցրած ճանաչել ավելի ուշ ժամկետում, եթե նորմի ուժը կորցնելը կարող է ծանր հետեւանքներ ունենալ: Ավելի պատկերավոր ասած`շարժվող գնացքը հնարավոր չէ անմիջապես կանգնեցնել:
Որոշման վերջին կետում ասվում է, որ ուժի մեջ է մտնում անմիջապես: Դավիթ Հարությունյանը պնդում է, որ «Անմիջապեսը» վերաբերում է որոշման 6-րդ կետին եւ այն նորմին, որ մինչեւ սեպտեմբեր համակարգը շարունակելու է գործել: Այս դեպքում, ի՞նչ է կատարվում պարտադիր բաղադրիչի հետ, հանվե՞լ է, թե՞ ոչ եւ մարդիկ շարունակելո՞ւ են վճարել կենսաթոշակային ֆոնդերին:
Օրենքը գործում է. սա նշանակում է, որ պարտադիր կուտակային կենսաթոշակային վճարները մինչեւ սեպտեմբեր փոխանցվելու են: Դավիթ Հարությունյանը պնդում է, որ ըստ ՍԴ որոշման` մինչեւ սեպտեմբեր Ազգային ժողովն ու Կառավարությունը պետք է փոփոխություններ կատարեն օրենքում եւ համապատասխանեցնեն սահմանադրությանը:

Տեսանյութը կարող եք դիտել այստեղ