Խոշոր ավտովթար՝ Կոտայքի մարզում, մարդատար «ԳԱԶԵԼ»-ը կողաշրջվելով հայտնվել է գնացքի գծերի վրա. կա վիրավոր


22:12 , 3 ապրիլ, 2014

Shamshyan.com-ը գրում է.

Այսօր՝ ապրիլի 3-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 18:30-ի սահմաններում, Կոտայքի մարզի Բջնի գյուղի բնակիչ 41-ամյա Գարեգին Գասպարյանը վարելով «ԳԱԶԵԼ» մակնիշի 0912 Լ համարանիշի ավտոմեքենան Հրազդան քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցում, Ծովինար լճակի հարևանությամբ դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 30 մետր կողաշրջվելով հայտնվել գնացքի գծերի վրա: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Հրազդանի բժշկական կենտրոն, ում ավտոմեքենայից դուրս են բերել քաղաքացիները: Վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Էմիլ Մարգարյանի, հրամանատարի տեղակալ Երվանդ Ալեքսանյանի գլխավորությամբ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ