21:13 , 3 ապրիլ, 2014ՀՀ նախկին (այ ստեղ մի հատ իուուուֆֆֆֆ) վարչապետ Տիգրան Սարգսյան ջանը ընտրության առաջ էր կանգնած.
Կա՛մ կարդալ ՍԴ որոշումը մինչև վերջ, կամ հրաժարական տալ։
Ի օգուտ իր առողջությանը և ի փրկություն մեր երկրի՝ վարչապետը (կներեք՝ նախկին (իուուուֆֆֆֆ)) ընտրեց երկրորդ տարբերակը և հրաժարական տվեց։ Ես, որպես այդպիսին, հիմա ցնծության մեջ չեմ, քանի որ մեկը գնաց, էն մեկնա գալու, էս մեկը ավտո էր առնում, նորը՝ իրան տուն կառնի։ Էսի օֆշոր էր սիրում էն մեկը, որ գա, կսկսի ադամանդ սիրել։ Ինչ եմ ուզում այսքանով ասել, իհարկե վարչապետի փոփոխությունն ինքնին փոփոխությունների սկիզբ է և կարելի է ասել, որ սայլը տեղից շարժվեց, բայց եկեք իրատես լինենք ու հրաշքների չսպասնենք։ Հ.Գ. Աշոտյանիս մատով չկպնեք։)