«ԱրմՆյուզ»-ը Թոխյանի հարցազրույցը հանել է հենց նրա խնդրանքով. սկանդալ ՍԴ որոշման շուրջ. ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ


02:48 , 4 ապրիլ, 2014

Yerkirmedia.am-ը գրում է.

ՍԴ անդամ Ֆելիքս Թոխյանը երեկ երկու հեռուստաընկերություններում հարցազրույցներ է տվել կուտակային կենսաթոշակային օրենքի մասին իրենց որոշման թեմայով ու այսօր հայտնվել սկանդալի կիզակետում։ 

Խնդիրն այն է, որ "ԱրմՆյուզ" հեռուստաընկերությունն իր կայքից հեռացրել է Թոխյանի հետ "Բանաձեւ" հաղորդման շրջանակում ուղիղ եթերում արված հարցազրույցը։ Այստեղ ՍԴ անդամը, խոսելով իրենց որոշման մասին, անդրադարձել է շատերին այժմ հուզող հարցին` ի վերջո պարտադիրի պահումներ արվելո՞ւ են, թե՞ չէ, պատասխանել է, որ պահումներ կատարելն անմտություն է (տե՛ս հարցազրույցը 9-րդ րոպեցից)։  

Ավելի ուշ, արդեն "Շանթ" հեռուտաընկերությունում հարցազրույցում նա նույն հարցի մասին սկզբունքորեն այլ, արդեն ասածին հակասող պատասխանն է տալիս` պնդելով, որ պահումներ պետք է կատարվեն, քանի որ օրենքի դրույթները շարունակում են գործել (տե՛ս հարցազրույցը` 8-րդ րոպեից)։ 

"Երկիր մեդիայի" հետ հեռախոսազրույցում "ԱրմՆյուզի" ղեկավար Արտակ Ալեքսանյանը հայտնեց, որ հարցազրույցն իրենց կայքից հանվել է հենց Թոխյանի խնդրանքով, որն ասել է, թե դրանում կան անճշտություններ ու պետք չէ տարածել։