19:26 , 3 ապրիլ, 2014
ArmnewsTV.am-ը գրում է.
Կապի թուլացում, կայքերի աշխատանքի խափանում. ցանցային խուճապ` հայկական am-ը այսպիսին էր ապրիլի 2-ին: Հաքերային հարձակում չէր. ավելի վտանգավոր` DDOS էր: Այն ինչ անտեսանելի է, և կանխատեսել հնարավոր չէ: Հայակական ցանցը կատվածահար եղավ: DDOS հարձակման հզորությունը հասավ 50 գիգաբիթի. սա պատմության մեջ Հայաստանի վրա կատարված ամենահզոր հարձակումն էր։
Տարոն Պարսամյանը ոչ միայն զգացել է DDOS-ի հետևանքները, նաև ենթադրություններ ունի հեղինակների մասին: Ո՞վ է նման հարձակումների հեղինակը գրեթե անհնար է իմանալ, բայց Տարոնը ենթադրում է, որ սա ադրբեջանցիների ձեռքի գործն է: Մեծ փորձ է, ապրիլի 24-ին ընդառաջ: Նման հարձակում Տարոնը սպասում էր դեռ մարտի 31-ին` սև օր ադրբեջանցիների օրացույցում, նրանց համարում են, որ այդ օրը հայերը կոտորել են իրենց: Հայաստանի վրա DDOS-ը Չինաստանից էր, բայց սա չի նշանակում, որ DDOS-ի հեղինակները չինացիներ են, պարզապես, այն համակարգիչը, որից եկել են հարցումները տեղակայված են եղել Չինաստանում: Միջին հայկական լրատվական կայքին DDOS-ի ենթարկելը կարժենա ընդամենը 50-200 դոլար, ավելի թանկ է` DDOS-ից պաշտպանվելը: Միջազգային շուկայում DDOS-ի գները նվազում եմ, պատվերների պակաս չի լինի: ՏՏ անվտանգության մասնագետները վստահեցնում են, պաշտպանվել կարելի է նման հարձակումներից, բայց դրա համար պետք են ֆինանսական լուրջ ներդրումներ:
Տեսանյութը կարող եք դիտել այստեղ