Հանրապետությունում սպասվում է անձրևային, ցուրտ եղանակ, հնարավոր է նաև ձյուն


19:00 , 3 ապրիլ, 2014

Հանրապետությունում սպասվում է  անձրևային, ցուրտ եղանակ, հնարավոր է նաև ձյուն168.am-ը գրում է.

Հանրապետության տարածքում`

Ուշադրություն

Ապրիլի 3-ին օրվա երկրորդ կեսին և 4-ի գիշերը հանրապետության լեռնային շրջաններում Լոռիի, Տավուշի և Սյունիքի նախալեռնային գոտիներում սպասվում է թաց ձյուն, ճանապարհներին մերկասառույց, առանձին հատվածներում բուք և ցածր տեսանելիություն:

Ապրիլի 4-ի գիշերը շրջանների զգալի մասում, 4-ի ցերեկը, 6-ին, 7-ի գիշերը արևելյան շրջաններում, 8-ի երեկոյան ժամերին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, 4-ին լեռնային և նախալեռնային գոտիներում` ձյուն:

5-ին, 7-ի ցերեկը, 8-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին արևելյան` 2-7 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը ապրիլի 5-ին կբարձրանա 3-5 աստիճանով, 6-ին արևելյան շրջաններում նույնքանով կնվազի, 7-8-ին ամենուրեք կբարձրանա 5-7 աստիճանով: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ