18:48 , 3 ապրիլ, 2014Panorama.am-ը գրում է.
Թուրքիան այն երկրներից է, որը փորձում է նմանվել ժողովրդավարական պետության, բայց գարշահոտություն ունի: Նման տեսակետով է հանդես եկել «Times» պարբերականի հոդվածագիր Դեյվիդ Արոնովիչը: Վերջինս, բացելով փակագծերը, պարզաբանում է, թե ինչ է նշանակում «գարշահոտություն արձակող պետություն» հասկացությունը:
«Այդպիսին են համարվում այն երկրները, որտեղ քվեարկելու իրավունք է տրվում, բայց ընդդիմադիրների հետ դաժանաբար են վարվում և բոլոր խնդիրների մեջ մեղադրում են օտար ուժերին»,- ըստ թուրքական «Հյուրրիեթ» պարբերականի` գրում է Արոնովիչը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ