18:38 , 3 ապրիլ, 2014
Օրեր առաջ լրացավ Փարիզի գլխավոր այցեքարտը համարվող Էյֆելյան աշտարակի 125-ամյանը: Ամեն տարի «Ծեր տիկնոջը» տեսնելու համար Փարիզ են ժամանում միլիոնավոր զբոսաշրջիկներ՝ աշխարհի տարբեր ծայրերից:
Փարիզի աշխարհահռչակ տեսավայրը կառուցվել է ֆրանսիական հեղափոխության 100-ամյակի պատվին՝ որպես ցուցանմուշ։ Ճարտարապետն է Գուստավ Էյֆելը։ Աշտարակի սկզբնական գաղափարը Մյորիս Կյորիզենի և Էմիլ Նուգենինն էր։ Ճարտարապետի կողմից այն կոչվել է «300-մետրանոց աշտարակ», Ներկայումս այն կոչում են նաև Ֆրանսիայի «Երկաթե տիկին»։ Աշտարակի ծանրությունը 10.000 տոննա է։ Գուստավ Էյֆելի պատվին էլ աշտարակն անվանվել է Էյֆելյան։ Ի սկզբանե, Էյֆելյան աշտարակը ժամանակավոր բնույթ էր կրում, որը պետք է ապամոնտաժվեր 20 տարի անց: Կառույցի վրա աշխատել է 50 ինժեներ և 250 բանվոր։ Առաջին վերելակները բերվել են հիդրավլիկ պոմպերի շնորհիվ։ 1983 թ.-ից վերելակները վերափոխվել են էլեկտրականով։ 1989 թ.-ին լուսավորվել է 1000 գազային ֆանարների և 2 լուսարձակների շնորհիվ։
Էյֆելյան աշտարակը կառուցված է 18, 038 մետաղական տարրերից։ Այն իր բացման օրվանից ներկված է եղել Ֆրանսիայի դրոշի գույներով՝ կապույտ, սպիտակ և կարմիր։ Աշտարակի ներկայիս գույնը կարմրաշագանակագույն է։ Ամեն 7 տարին մեկ այն ներկվում է 7 ամսվա ընթացքում։ Ամեն տարի մոտ 6, 5 մլն մարդ բարձրանում է նրա գագաթը։ Ամբողջ աշխարհում վճարովի տեսարժան վայրերի ցուցակում այն առաջինն է։














