Դավիթ Սաֆարյանը ՖԻԼԱ-ի վարկանիշային ցուցակում 2-րդն է


18:18 , 3 ապրիլ, 2014

Lurer.com-ը գրում է.

Ազատ ոճի 65կգ քաշային կարգում աշխարհի գործող և Եվրոպայի նախկին չեմպիոն Դավիթ Սաֆարյանն այժմ զբաղեցնում է 2-րդ տեղը ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի /ՖԻԼԱ/ կողմից հրապարակված վարկանիշային նոր ցուցակում:

Ինչպես հաղորդում է ՖԻԼԱ-ի պաշտոնական կայքը, առաջին տեղը զբաղեցնում է ռուսաստանցի մարզիկ Մագոմեդ Ղուրբանալիևը, ով ներկայումս Ֆինլանդիայում ընթացող ազատ ոճի Եվրոպայի առաջնությունում նվաճել է չեմպիոնի կոչումը:

Ինչպես հայտնի է, Սաֆարյանը վնասվածքի պատճառով այս առաջնությանը չի մասնակցում և բուժվում է Գերմանիայի հիվանդանոցներից մեկում: