20:37 , 3 ապրիլ, 20141in.am-ը գրում է.
Նրանք, ովքեր համացանցում տեղեկություն են փնտրում Amazon-ի նոր՝ Fire TV հեռուստասարքից, կարող են ցնցվել: Բանն այն է, որ սարքը պոռնոկայքի հետ դոմենային անվանակից է: Այս մասին հայտնում է Vesti-ն:
Պոռնոկայքը, որի անվանումն իրականում Fyre TV է, 2008-ին գրանցել է firetv անվանումով դոմենը:
Ինչպես քիչ առաջ տեղեկացրել էինք՝ Amazon ընկերությունը Նյու Յորքում ներկայացրել է կոմպակտ հեռուստասարք հոսքային մեդիահեռարձակման և խաղերի համար: Այն ունի 4-միջուկանի պրոցեսոր, 5 գբ օպերատիվ հիշողություն, երկդիապազոն Wi-Fi, աշխատում է Android օպերացիոն համակարգով:
Սարքը վաճառվում է ներկառուցված բարձրախոսով Bluetooth վահանակի հետ: Օգտատերը կարող է սարքը կառավարել ձայնային հրամանների միջոցով: