17:45 , 3 ապրիլ, 2014
Թուրքերից սովորելու մի բան ունենք: Թուրքերը իրենց պետության քաղաքացիներին ամեն տեղ` թե մանկապարտեզում, թե դպրոցներում, թե բուհերում սովորեցնում են հարգել իրենց ազգը և իրենց պետությունը: Թուրք ինքնության մասին օրենք ունեն: Չեք կարծում, որ մենք էլ պիտի օրենք ընդունենք Հայ ազգի պատվի մասին, որ ամեն մեկը չասի «երկիրը երկիր չի», «որտեղ հայ, ընդեղ վայ», «հայերը դավաճանել սիրում են» և այլն: Մենք էլ պիտի ողողենք մեր փողոցները պաստառներով, որ գրված լինի. «Հպարտ եմ, որ Հայ եմ», «Շնորհակալ եմ Աստծուն իմ Հայ ծնվելու համար»: Պետք է քերականության մեջ օրենք մտցվի, որ «Հայ» բառը հասարակ գոյական չէ ու պետք է գրվի մեծատառով: