ՀՀ-ՆԱՏՕ հարաբերությունների ձևաչափի փոփոխություն չի ակնկալվում


16:18 , 3 ապրիլ, 2014

ՀՀ-ՆԱՏՕ հարաբերությունների ձևաչափի փոփոխություն չի ակնկալվումPanorama.am-ը գրում է.

Գերմանական «Spiegel Online»-ն  օրերս մի փաստաթուղթ է հրապարակել, որում նշվում է, որ ՆԱՏՕ-ն մտադիր է զարգացնել իր հարաբերությունները Հայաստանի, Մոլդովայի ու Ադրբեջանի հետ: Նշվում էր, որ ՆԱՏՕ-ն Քիշնև կգործուղի կապի մեկ սպայի, Ադրբեջանի հետ կզարգանա գործակցությունը էներգետիկ ու կիբերանվտանգության ոլորտներում, Հայաստանում ՆԱՏՕ-ն գերակա է համարում երկրի ԶՈւ անձնակազմի որակավորման բարձրացումը:

Արձագանքելով հրապարակված փաստաթղթին, ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը հայտարարել է, որ «Հայաստանը մտադիր չէ փոխել կամ ընդլայնել ՆԱՏՕ-ի հետ գործակցության գործող ձևաչափը»:

«Մենք ունենք ՆԱՏՕ-ի հետ համագործակցության որոշակի ձևաչափեր։ Ընդլայնել դրանք, փոխել՝ մենք չենք պատրաստվում»,- ասել է նա:

Panorama.am-ի հարցին, թե Հայաստանում ՆԱՏՕ-ն գերակա է համարում երկրի ԶՈւ անձնակազմի որակավորման բարձրացումը, արդյո՞ք ՆԱՏՕ-ի կողմից ՊՆ-ին կոնկրետ առաջարկներ են ներկայացվել, պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը նշեց. «Համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ շարունակվում է այն ձևաչափով, որն ավելի վաղ եղել էր»:

Ռազմական փորձագետ Արկադի Գրիգորյանն անդրադառնալով ՀՀ-ՆԱՏՕ հարաբերությունների հնարավոր զարգացմանն ու ընդլայմանը Panorama.am-ի զրույցում նշեց, որ տարբեր ծրագրերի շուրջ երկկողմ համագործակցությունը զարգանում է:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ