Ատլանտյան օվկիանոսի հյուսիսում ջերմաստիճանի բարձրացումը ԱՄՆ-ում և Եվրոպայում կառաջացնի արտակարգ ձմեռներ


15:21 , 3 ապրիլ, 2014

1in.am-ը գրում է.

Ատլանտյան օվկիանոսի հյուսիսում ջերմաստիճանի բարձրացումը ԱՄՆ-ի արևելյան մերձափնյա տարածքում և Եվրոպայում կառաջացնի արտակարգ ձմեռներ՝ պնդում են ամերիկացի գիտնականները, որոնց հոդվածը հրապարակվել է Environmental Research Letters գիտական ամսագրում:

Գիտնականներն այսպիսի եզրակացության են եկել՝ ուսումնասիրելով Հուսիսատլանտյան տատանումը՝ Ատլանտյան օվկիանոսի հյուսիսում կլիմայի՝ ոչ մշտական լինելը, որն արտահայտվում է առաջին հերթին ծովի մակերևույթի ջերմաստիճանի փոփոխությամբ:

Նրանք մասնավորապես պարզել են, որ նույնիսկ 1.5°С-ով տաքանալը կհանգեցնի աղետալի ցուրտ ձմեռների ԱՄՆ-ում և Եվրոպայում:

Գիտնականների կարծիքով՝ այդ կարգի փոփոխություններ կարող են տեղի ունենալ առաջիկա 10-15 տարում: