Անհետացած Boeing-777-ն առևանգված է և գտնվում է Կանդագաում. ԶԼՄ-ներ


15:08 , 3 ապրիլ, 2014

Lurer.com-ը գրում է.

Ըստ ԶԼՄ-ների` մարտի 8-ի գիշերն անհետացած 227 ուղևորով ևանձնակազմի 12 անդամով Malaysia Airlinesընկերության անհետացած Boeing-777-ն այժմգրավված է և գտնվում է Կանդագարից հարավ-արևելք՝ Աֆղանստանի տարածքում: Այս մասինհաղորդում է piter.tv-ն:«Ինքնաթիռը գտնվել է և վայրէջք է կատարելգյուղերից մեկի ճանապարհին՝ վնասված թևով,այսինքն` ինքնաթիռը, ենթադրաբար կատարել էբարդ վայրէջք: Բոլոր ուղևորները ողջ են,բաժանված յոթ խմբի և ապրում են հյուղակներում, սոված»,-հայտնում է «MK»-ն` վկայակոչելով «հատուկծառայությունների որոշ աղբյուրներ:«Ինքնաթիռից առևանգել են չինացի 20 մասնագետի, որոնց գերեվարումը ենթադրաբար անհրաժեշտ էեղել ամերիկյան կողմին: Այսինքն` այն վարկածը, որ տեղի ունեցած միջադեպը, ինչ-որ մեկի հրահանգն է`հաստատվում է»,-նշում է աղբյուրը: Ի դեպ, «MK» չի հստակեցնում իր «հատուկ ծառայությունների»աղբյուրը:Հիշեցնենք, որ Մալայզիայի Կուալա Լումպուր քաղաքից դեպի Պեկին չինական China Southern Airlinesընկերության հետ համատեղ չվերթ կատարող 227 ուղևորներով և անձնակազմի 12 անդամներովինքնաթիռը ռադարներից անհետացել է մարտի 8-ի գիշերը Մալայզիայի ժամանակով ժամը 02:40-ին:Վերջին կապի ընթացքում ինքնաթիռը գտնվել է թագավորության ափերից 220 կմ արևելք: Ինքնաթիռիանհետացման վայրում եղանակային պայմանները լավ են եղել, բացի այդ` փորձառու օդաչուների կողմիցղեկավարվող ինքնաթիռն անհետանալուց առաջ ամբողջական ստուգում է անցել: