Երգչուհի Էմմին ավելի շուտ քան մեկ ամսից անակնկալ կմատուցի երկրպագուներին. նա հանդիսատեսի դատին կհանձնի իր՝ «Սիրելով հեռանում եմ» երգի տեսահոլովակը: Այս մասին Life.panorama.am-ին հայտնել է Էմմի մամուլի պատասխանատու Էդգար Մադոյանը: Երգն առաջին անգամ հնչել է Հանրային հեռուստաընկերության եթերում՝ Արամ MP3-ի եվրատեսիլյան երգի պրեմիերայի օրը: Դատելով երկրպագուների արձագանքից՝ այն սիրվեց: Երգի երաժշտության հեղինակը Արման Ղազարյանն է, խոսքերինը՝ Սիլվա Հակոբյանը, գործիքավորումն արել է Արա Թորոսյանը՝ Մուրզիկը: Տեսահոլովակի ռեժիսորը Հրանտ Երիցկինյանն է, ում գլխավորությամբ այժմ տարվում են վերջնական աշխատանքներ:
