14:50 , 3 ապրիլ, 20141in.am-ը գրում է.
Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին կարող է վաճառքի հանել իրեն պատկանող «Միլան» ֆուտբոլային ակումբի բաժնետոմսերի մի մասը:
Թիմն անբավարար արդյունքներ է գրանցում: Ակումբի ղեկավարությունը չի կարողանում կազմում պահել ուժեղագույն ֆուտբոլիստներին և վճարել բարձր աշխատավարձեր:
Այդ բացը լրացնելու համար Բեռլուսկոնին մտադիր է նոր ներդրող ներգրավել: Reuters-ի տեղեկությունների համաձայն՝ Բեռլուսկոնին կարող է վաճառել «Միլան»-ի բաժնետոմսերի 20-30 տոկոսը:
Օրեր առաջ Սիլվիո Բեռլուսկոնիի աղջիկը՝ Բարբարա Բեռլուսկոնին, հայտարարել էր, որ ակումբը նոր հովանավորներ է փնտրում: Այդ կապակցությամբ նա պատրաստվում է մեկնել Մերձավոր Արևելքի մի քանի երկրներ և ԱՄՆ: