Iphone-ի թաքնված 11 հնարավորություն, որոնց մասին Դուք չգիտեք


20:45 , 3 ապրիլ, 2014

 w

Iphone-ը շատ ավելի լայն հնարավորություններ ունի, քան Դուք կարծում եք: Ուղղակի պետք է իմանալ, թե որ կոճակներին սեղմել:

1. Տառերով գաղտնաբառը՝ նիշերի փոխարեն
 enhanced-20007-1395762793-1

Բացեք Կարգավորումներ > Հիմնական > Գաղտնաբառ: Անջատեք «Հասարակ գաղտնաբառ» տարբերակը: Այնուհետև կհայտնվի պատուհանիկ, որը Ձեզ կառաջարկի QWERTY-ստեղնաշարի օգնությամբ նոր գաղտնաբառ ստեղծել:

2. Հաղորդագրությունների ուղարկման և ստացման ժամանակը
anigif_enhanced-12745-1395934879-17

Ըստ հիմնական կարգավորումների՝ հաղորդագրությունների ուղարկման ժամանակը չի երևում, սակայն հարկավոր է մի փոքր քաշել էկրանը և այն անմիջապես կհայտնվի:  

3. Հեռացրեք գրված տեքստը՝ թափահարելով հեռախոսը
grid-cell-10075-1395773527-9

Ուղղակի թափահարելով հեռախոսը՝ կարող եք ջնջել նոր գրված տեքստը: Այն կառաջարկի հեռացնել տեքստը: Եթե Դուք մտափոխվել եք, ապա կարող եք ևս մեկ անգամ թափահարել հեռախոսը և տեքստը կվերադառնա:

4. Ավելի մանրամասն օրացույց՝ մեկ հպումով
enhanced-26751-1395853238-1

Հեռախոսը պարզապես հորիզոնական դիրքով պահեք, և նախանշված իրադարձությունների վերաբերյալ Ձեր օրացույցը բազմաթիվ մանրամասնություններ կցուցադրի:

5. Թաքնված մակարդակ
anigif_enhanced-24792-1395935921-35 (1)

Կողմնացույցի հավելվածում էկրանը քաշեք դեպի ձախ. կբացվի մակարդակի հավելվածը, որը, ի դեպ, շատ ոճային է:

6. Շարունակական նկարահանում՝ մեկ սեղմումով
anigif_enhanced-25939-1395936170-30

Սեղմած պահեք լուսանկարելու կոճակը, որից հետո կհայտնվի հաշվիչը, իսկ հեռախոսը բազմաթիվ լուսանկարներ կանի:

7. Խելացի ստեղնաշար
enhanced-buzz-28835-1382111722-0

Հեռախոսի ստեղնաշարը բազմաթիվ թաքնված հնարավորություններ ունի: Օրինակ՝ Դուք կարող եք երկու անգամ սեղմել բացատը, որպեսզի ավտոմատ կերպով վերջակետ դրվի: Կամ կարող եք սեղմած պահել վերջակետի կոճակը և կհայտնվի դոմեյների մի քանի տարբերակ (.com, .net  և այլն):

8. Նկարահանում՝ ձայնը բարձրացնելու կոճակով
anigif_enhanced-26053-1395864235-14

Դուք կարող եք լուսանկարել ձայնի բարձրացման կոճակով:

9. Տարբեր վիբրացիաներ
enhanced-5442-1395866483-1

«Կոնտակտներ» հավելվածում ոչ միայն կարող եք տարբեր համարների տարբեր զանգեր ընտրել, այլև կարող եք հատուկ վիբրո ազդանշան միացնել:

10. Միացրեք «Թռիչք» ֆունկցիան՝ հեռախոսն ավելի արագ լիցքավորելու համար
anigif_enhanced-8539-1395934276-1

Այս ֆունկցիայով Iphone-ը երկու անգամ ավելի արագ է լիցքավորում, և դա շատ հարմարավետ է զբաղված մարդկանց համար:

11. Պաշտպանություն երեխաներից
06-02-iphone_full_600

«Հիմնական» մենյուի մեջ գտեք «Սահմանափակումներ» ներդիրը: Այնտեղ կարելի է փակել այս կամ այն հավելվածի, AppStore-ից գնումներ կատարելու և տվյալներ հեռացնելու հասանելիությունը: Շատ օգտակար ֆունկցիա է, եթե երեխաներ ունեք: