Բուսակերները վտանգում են իրենց առողջությունը


14:42 , 3 ապրիլ, 2014

01112

Բուսակերները վտանգում են իրենց առողջությունը՝ Այլցգեյմերի և թուլամտության այլ տեսակի հիվանդություններով վարակվելու հավանականությամբ, եթե չհետևեն վիտամին B12-ի մակարդակին. զգուշացնում են բժիշկները: Ձուկը, կակղամորթը, միսը, ձուն, կաթը և կաթնային մթերքները վիտամին B12-ի լավագույն աղբյուրներն են: 

Մեկնաբանում է Պրավեն Գուպտան` Գուրգաոնեյի Մարտեմիս առողջության իստիտուտի նյարդաբանը. «B12 վիտամինի դեֆիցիտը կարող է հանգեցնել ուղեղի աշխատունակության նվազման, ինչպես նաև հիշողության վատացման, ինչը լրջորեն կազդի մարդու կենսակերպի վրա: Բուսակերության լայն տարածվածության պատճառով շատերն անգամ հրաժարվել են կաթից: Իսկ դա, ըստ գիտնականների, կհանգեցնի վաղահաս թուլամտության»: 

Օրինակ՝ Հնդկաստանի բնակիչների մեծ մասը բուսակերներ են: Ըստ ԱՀԿ-ի (Առողջապահության Համաշխարհային Կազմակերպություն) տվյալների` Հնդկաստանում 3.5 միլիոն մարդ տառապում է Այլցգեյմերի հիվանդությամբ: Հիվանդների 30%-ը 40 տարեկանից ցածր երիտասարդներ են, ովքեր յուրաքանչյուր ամիս խուճապի, ընկճախտի, ինչպես նաև հիշողության կորստի բողոքներով դիմում են բժշկի: Եվ այս ամենը վիտամին B12-ի սակավության պատճառով:


Կալորիականության հաշվիչը կօգնի պարզել` որքան կալորիա եք ընդունել օրվա ընթացքում: