Կոտայքի մարզպետի տեղակալը ձերբակալվել է կաշառք վերցնելու պահին


18:06 , 13 հուլիս, 2012

Կոտայքի մարզպետի տեղակալը ձերբակալվել է կաշառք վերցնելու պահինՀուլիսի 13-ին Ազգային անվտանգության մարմինների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում դպրոցի տնօրենից 40.000 դրամ կաշառք ստանալու պահին ձերբակալվել է ՀՀ Կոտայքի մարզպետի տեղակալ Լևոն Միքայելյանը:
ՀՀ ԱԱԾ Մամուլի կենտրոնի փոխանցմամբ՝ վերջինս իր պաշտոնավարման ընթացքում մարզի մի շարք միջնակարգ դպրոցների տնօրենների առջև ապօրինի պահանջ է դրել` պարբերաբար կաշառք վճարել դպրոցներում ստուգումներ չիրականացնելու և խնդիրներ ստեղծելու սպառնալիքի դիմելու:
Էս ժողովուրդի մեջից կաշառք վերցնելու ինստիտուտը կվերանա միայն այն ժամանակ, երբ կաշառք տվողն ու վերցնողը հասկանան դրանից բխող բոլոր հետևանքների լրջությունն ու կարևորությունը