Պակիստանի նախկին նախագահի դեմ մահափորձ է տեղի ունեցել


13:55 , 3 ապրիլ, 2014

Lragir.am-ը գրում է.

Պակիստանի նախկին նախագահ Փերվեզ Մուշարաֆի դեմ մահափորձ է տեղի ունեցել, տեղեկացնում է Ֆրանս Պրեսը: Դատական գործով անցնող Մուշարաֆը ողջ է մնացել, պայթյունը տեղի է ունեցել նախքան նրա ավտոմեքենան կանցներ տվյալ վայրով: Պայթյունի հետևանքով ոչ ոք չի տուժել, պատասխանատվությունը դեռ ոչ ոք չի վերցրել իր վրա: Մուշարաֆը Պակիստանի նախագահ է եղել 1999-2008 թվականներին: Նախագահական ժամկետի ավարտից հետո նա հեռացել է երկրից, սակայն անցյալ տարվա մարտին վերադարձել էր ընտրություններին մասնակցելու համար: Նրա դեմ, սակայն, դատական գործ է բացվել մի քանի հոդվածներով, այդ թվում, դավաճանության: