13:27 , 3 ապրիլ, 2014
Yerkir.am-ը գրում է.
Մարտի 21-ից Քեսաբը Սիրիայի ընդդիմադիր ուժերի հսկողության տակ է: Գյուղաքաղաքը ամբողջովին ամայացած է, իսկ կողքի Գարատուրան գյուղում մնացած մի քանի տարեցներն էլ տեղահանվել են ընդդիմադիր ուժերի կողմից: Գարատուրանցիների հավաքական երթը դեպի Լաթաքիա տեղի ունեցավ մարտի 22-ին: Երկու քույրեր` 84-ամյա Սաթենիկ ու 82-ամյա Սրբուհի Թիթիզյանները չկարողացան հասնել դեպի Լաթաքիա հեռացող քարավանին:
Նախորդ երկուշաբթի օրը ընդդիմադիրները նրանց իրենց տներից դուրս հանեցին և, Յայլատաղի սահմանակետով անցկացնելով, հանձնեցին Թուրքիայի իշխանություններին: Յայլաթաղի գավառապետության և Թուրքիայի ԱԳՆ-ի միջնորդությամբ` երկու քույրերը փոխադրվեցին հայաբնակ Վաքըֆլը գյուղ: Նրանք տնից դուրս էին եկել, կարծելով՝ Լաթաքիա են գնալու, և երբ բերվել էին Թուրքիա, շփոթության էին մատնվել և հայտնվել սարսափի մեջ: Թիթիզյան քույրերի հետ միասին Թուրքիա էր տեղահանվել նաև 90-ամյա Իսման Նիզար անունով մի արաբ:
Գավառապետ Թուրան Յըլմազն ու ոստիկանապետ Աքիֆ Գըզըլքայան դիմավորեցին նրանց և երեկոյան ժամերին հասցրեցին հայկական Վաքըֆլը գյուղ (Մուսա լեռում մնացած միակ հայկական գյուղ): Տեսեք, թե նրանք ինչպե՞ս պատմեցին ցավալի իրողությունը: -Վստահ չեմ՝ երկուշաբթի էր, թե՝ երեքշաբթի: Մեկ շաբաթ էր, ինչ հայերը հեռացել էին Քեսաբից: Մորուքավոր, հսկայակազմ, երկար մազերով մարդիկ եկան մեր տուն: Բնականաբար, սոսկացինք: Տունը խուզարկեցին, զենք էին փնտրում: Նրանք թուրքախոս էին: Հաջորդ առավոտյան արաբախոսներ էլ եկան ու դիմեցին մեր հարևան Ստալինին` մեզ թարգմանելու համար: Նրանք ասացին, որ վաղը առավոտ շուտ գալու են՝ մեզ Լաթաքիա տանեն:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ