Ռ. Մելքոնյան. Հայոց ցեղասպանությունից 100 տարի հետո Քեսաբում տեսնում ենք հայերի տեղահանություն և բռնագաղթ


13:09 , 3 ապրիլ, 2014

Ռ. Մելքոնյան. Հայոց ցեղասպանությունից 100 տարի հետո Քեսաբում տեսնում ենք հայերի տեղահանություն և բռնագաղթPanorama.am-ը գրում է.

«Քեսաբի դեպքերը Թուրքիայի կողմից ծայրահեղ իսլամիստների և ահաբեկիչների միջոցով Սիրիայի դեմ ռազմական ագրեսիա է»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով Սիրիայի հայաբնակ Քեսաբում տեղի ունեցող ողբերգական իրադարձություններին, նշեց թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը:

Նա փաստեց, որ Քեսաբում բնակվող ազգային փոքրամասնությունների միջազգայնորեն ամրագրված իրավունքները ոտնահարվել են, և հայ համայնքն այսօր զրկվել է այնտեղ կենսագործունեության տարրական միջոցներից:

«Թուրքիան բացահայտ կողմ է այդ հակամարտությանը, և դրա ապացույցներից է ոչ միայն այն, որ Թուրքիայի սահմանից են այնտեղ մտել ծայրահեղականներն ու ահաբեկիչները, այլև այն, որ թուրքական զինված ուժերը ոչնչացրել են սիրիական ինքնաթիռ, այսինքն՝ Թուրքիայի կողմից բացահայտ ռազմական աջակցություն է ցուցաբերվում»,- նկատեց Ռ. Մելքոնյանը:

Բանախոսը համաշխարհային մակարդակի բացահայտ ցինիզմ որակեց Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի այն հայտարարությունը, որ Թուրքիան պատրաստ է ապաստան տալ Քեսաբը հարկադրաբար լքած հայերին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ