Հարֆը տեղյակ չէ Հայաստանի նկատմամբ ԱՄՆ արտաքին քաղաքականության փոփոխությունից


12:51 , 3 ապրիլ, 2014

Հարֆը տեղյակ չէ Հայաստանի նկատմամբ ԱՄՆ արտաքին քաղաքականության փոփոխությունիցPanorama.am-ը գրում է.

ԱՄՆ պետքարտուղարությունում անցկացված մամուլի ասուլիսի ժամանակ պետքարտուղարության փոխխոսնակ Մարի Հարֆը նշել է, թե տեղյակ չէ Հայաստանի նկատմամբ Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականության փոփոխությունից: Այս մասին տեղեկացնում է ԱՄՆ Պետքարտողարության պաշտոնական կայքը:

Անդրադառնալով ՄԱԿ-ի ԳԱ-ում Հայաստանի կատարած քվեարկությանը և հարցին, թե «Կան նաև Հայաստանի նման պետություններ, որոնք պնդում են, թե Միացյալ Նահանգների դաշնակից են, սակայն, ըստ էության, չեն քվեարկում այն բանաձևի օգտին, որին սատարում է Միացյալ Նահանգները: Արդյո՞ք կանխատեսում եք Հայաստանի նման պետությունների նկատմամբ արտաքին քաղաքականության որևէ փոփոխություն», Հարֆը պատասխանել է. «Ես դրա մասին տեղյակ չեմ: Ընդամենը 10 երկիր կար, որոնք կանգնած էին Ռուսաստանի կողքին՝ Կուբայի, Հյուսիսային Կորեայի, Սիրիայի, Վենեսուելայի նման երկրներ: Այնպես որ, կարևոր է, որ Ռուսաստանին հստակ դատապարտող բանաձևի օգտին քվեարկել է 100 երկիր»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ