Վարչապետ. Պարտադիր կուտակային համակարգը գործելու է


12:10 , 3 ապրիլ, 2014

tigran-sargsyan-government-corruptionAraratnews.am-ը գրում է.

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարեց, որ Սահմանադրական դատարանը կենսաթոշակային պատրտադիր  համակարգի օրենսդրության որոշ դրույթներ համարեց հակասահմանադրական և ժամանակ տվեց մինչև սեպտեմնբերի 30-ը դրանք շտկելու համար:

Վարչապետը նշեց, որ ձևավորելու են աշխատանքային խումբ, որը համապատասխան օրենսդրական փոփոխություններ կներկայացնի ԱԺ: Նա կոչ արեց քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին համագործակցել իրենց հետ օրենսդրական փոփոխությունների փաթեթը մշակելու համար: «Հրավիրում ենք նրանց երկխոսության»,- ասաց  վարչապետը: Նա շեշտեց, որ ՍԴ-ի որոշումը նշանակում է, որ օրենքն այն տեսքով, ինչ տեսքով մինչ այսօր կար, շարունակելու է գործել, մինչև դրանում փոփոխություններ կատարելը կամ մինչև սեպտեմբերի 30-ը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ