Մամիկոն Խոջոյանն այսօր կլինի տանը


12:04 , 3 ապրիլ, 2014

Մամիկոն Խոջոյանն այսօր կլինի տանըPanorama.am-ը գրում է.

Մամիկոն Խոջոյանն այսօր կլինի տանը: Panorama.am-ի թղթակցին «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի Վնասվածքաբանության բաժանմունքի վարիչ Կարեն Մանուկյանը հայտնեց, որ նրա վիճակը բավարար է:

Մամիկոն Խոջոյանի դուստրը` Հեղինեն, մեզ հետ զրույցում ասաց. «Ես գյուղում եմ, սպասում եմ իրեն: Վերջին օրերին տաքություն ուներ, բայց վիճակը նորմալ է: Խոսում է, անուններ է տալիս, կարող է հետո նորմալ խոսի: Անուններն, օրինակ, շփոթում է, բայց հետագայում հույս ունենք, որ կկարգավորվի»,- նշեց Խոջոյանի դուստրը:

Գերությունից հայրենիք վերադարձած Մամիկոն Խոջոյանը Իջևանի բժշկական կենտրոնից Երևան էր տեղափոխվել մարտի 6-ին, այստեղ նրանց վիրահատել էին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ