Ղազախստանը Եվրասիական միության մասին պայմանագիրը կարող է ստորագրել մայիսին


11:58 , 3 ապրիլ, 2014

1in.am-ը գրում է.

Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագիրը կարող է ստորագրվել 2014-ի մայիսին՝ Աստանայում: Ria Novosti-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է Ղազախստանի արտգործնախարար Երլան Իդրիսովը:

«Մենք պատրաստվում ենք Եվրասիական միության մասին պայմանագրի ստորագրմանը: Այս ամսվա վերջին Մինսկում սպասվում է շատ կարևոր հանդիպում, մայիսի վերջին սպասվում է «եռյակի» գագաթնաժողովն Աստանայում, որտեղ մտադիր ենք ավարտել այդ փաստաթղթի վրա պաշտոնական աշխատանքը»,- հայտարարել է Իդրիսովը Մոսկվայում Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցությունների ժամանակ:

Ռուսաստանի, Ղազախստանի և Բելառուսի Եվրասիական տնտեսական միությունը ծրագրվում է ստեղծել մինչև 2015 թվականը: