11:48 , 3 ապրիլ, 2014
Emedia.am-ը գրում է.
«Այդուհանդերձ, պետք է հասկանալ, որ մենք պարտվել ենք ներկա դրությամբ աշխարհի լավագույն ակումբներից մեկին». նման հայտարարությամբ հետխաղյա մամլո ասուլիսի ժամանակ հանդես է եկել Դորտմունդի «Բորուսիա»-ի մարզիչ Յուրգեն Կլոպպը:
«Ըստ էության ինքներս թույլ տվեցինք երկու անգամ «Ռեալ Մադրիդ»-ին գրավելու մեր դարպասը: Չկարողացանք վերահսկել Իսկոյին և Ռոնալդուին: Մենք բավականին լայն տարածություններ էինք տալիս մրցակցին գործողությունների համար, որն էլ հանգեցրեց գրանցված հաշվին»,- եզրափակիչ սուլիչից հետո տված ճեպազրույցում նշել է Կլոպպն, ում թիմը Հենրիխ Մխիթարյանի հետ միասին մրցակցի հարկի տակ պարտվեց 3:0 հաշվով:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ