Սեգոլեն Ղոայալի վերադարձը․Ֆրանսիայի նախագահը նախկին կնոջը նախարար է նշանակել


11:00 , 3 ապրիլ, 2014

Սեգոլեն Ղոայալի վերադարձը․Ֆրանսիայի նախագահը նախկին կնոջը նախարար է նշանակելLife.panorama.am-ը գրում է.

Ֆրանսիայի  նախագահի նախկին թեկնածու և նախագահ Ֆրանսուա Օլանդի 4 երեխաների մայր Սեգոլեն Ղոայալը վերադառնում է քաղաքական հանգստից՝ Ելիսեյան պալատից Օլանդի զուգընկերուհի՝ Վալերի Տրիերվեյլերի հեռանալուց հետո։

Ֆրանսիայի նոր կառավարությունում Ղոայալը դարձել է կառավարության երկրորդ դեմքը՝ վարչապետ Մանուել Վալսից հետո։

60-ամյա Սեգոլեն Ղոայալը, ով 2007թ,-ի նախագահական ընտրություններում պարտվեց Նիկոլա Սարկոզիին, նշանակվել է շրջակա միջավայրի, կայուն զարգացման և էներգետիկ հարցերով նախարար։

Սեգոլեն Ղոայալը դարձել է Ֆրանսիայի նոր կառավարության ամենաավագ անդամը՝ արտաքին գործերի նախարար Լորան Ֆաբիուսից հետո։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ