«Իմ ընկերուհին պետք է, անպայման, հումորով լինի». Սարգիս Ավետիսյան


12:57 , 3 ապրիլ, 2014

Life.panorama.am-ը գրում է.

«Իմ ընկերուհին պետք է, անպայման, հումորով լինի». Սարգիս Ավետիսյան

Երիտասարդ երգիչ Սարգիս Ավետիսյանը, ով արդեն  հասցրել է երկրպագուների բանակ ձևավորել,  շուտով հանրությանը կներկայացնի իր նոր՝ թվով վեցերորդ տեսահոլովակը:Life.panorama.am-ը Սարգսի հետ զրուցել է նրա նոր երգի, տեսահոլովակների ծախսերը հոգալու,  սպասվող դուետի  մասին ու պարզել՝ ինչպիսին պետք է լինի երգչի սրտի տիրուհին: 

-Արդեն մի քանի տարի է՝ երգարվեստում եք. ո՞րն է ոլորտի ձեր ամենամեծ ձեռքբերումը:

-Երևի թե ճանաչումը և այս բնագավառի ընկերներս, ովքեր պրոֆեսիոնալներ են, մշտապես ինձ օգնում և ուղղորդում են:

-Երկրպագուների համար ի՞նչ եք նախապատրաստել առաջիկայի համար:

-Մի քանի օր առաջ ավարտվել են իմ՝ թվով վեցերորդ տեսահոլովակի նկարահանումները: «Դու իմն ես» ռիթմիկ երգի երաժշտության հեղինակը Ռուզան Անդրեասյանն է, խոսքերինը՝ Սենիկ Բարսեղյանը, գործիքավորումը կատարել է Սերգեյ Հովհաննիսյանը: Տեսահոլովակի ռեժիսորը Հրաչ Քոչարյանն է:

-Հիմա որտե՞ղ եք աշխատում:

-Արդեն չորս տարի է՝ երգում եմ N-show ակումբում:

-Տեսահոլովակներ նկարահանելու համար մեծ գումար է  պետք. միայն Ձեր աշխատանքով հնարավո՞ր է վաստակել այն:

-Երգարվեստում քայլեր անելու ուղին ինձ համար բավականին բարդ է եղել, տեսահոլովակներս ինձ հեշտությամբ  չեն տրվել: Իհարկե, ինքս իմ աշխատանքով  կարողանում եմ հոգալ անհրաժեշտ ծախսերը, բայց ասեմ նաև, որ ինձ ֆինանսապես օգնում են  ծնողներս ու ընկերներս, որոնց շատ շնորհակալ եմ:  

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ