10:20 , 3 ապրիլ, 20141in.am-ը գրում է.
Ուկրաինայի նախագահի պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովը հնարավոր է համարում երկրի անդամակցությունը ՆԱՏՕ-ին՝ Ռուսաստանի կողմից ճնշումը շարունակելու դեպքում: Այս մասին նա հայտարարել է «Շուստեր LIVE» ծրագրի եթերում:
«Հենց Ռուսաստանն է իր ագրեսիայով, իր գործողություններով, զորքերով… Ուկրաինային մղում դեպի ՆԱՏՕ: Եվ եթե նրանք շարունակեն այդ ուղղությամբ աշխատել, ես չեմ բացառում, որ դա տեղի ունենա»,- ասել է Տուրչինովը:
Նա նաև հայտարարել է, որ Ուկրաինայի ավելի ու ավելի շատ քաղաքացիներ են աջակցում այդ քայլը՝ Ռուսաստանի գործողությունների պատճառով:
Միևնույն ժամանակ Տուրչինովը նշել է, որ Ռուսաստանը շատ է վախենում Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցումից: