ԱՄՆ-ը պատրաստ է համագործակցել Աֆղանստանի ապագա նախագահի հետ. Քերի


09:00 , 3 ապրիլ, 2014

1in.am-ը գրում է.

ԱՄՆ-ը պատրաստ է համագործակցել Աֆղանստանի ապագա նախագահի հետ և ակնկալում է աֆղան ժողովրդի հետ ամուր գործընկերոթյուն: ITAR-TASS-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին՝ կապված առաջիկա շաբաթ օրը երկրում նշանակված նախագահական և ՏԻՄ ընտրությունների հետ: 

Քերին առաջիկա քվեարկությունն անվանել է «պատմական»:

Քերիի խոսքով՝ ընտրությունները կարող են նշանավորել Աֆղանստանում իշխանության առաջին ժողովրդավարական փոփոխությունը: «Եվ մենք բոլորս շահագրգռված ենք, որպեսզի այդ ուղենիշը ձեռք բերվի»,- ընդգծել է ամերիկյան դիվանագիտության ղեկավարը: