01:32 , 3 ապրիլ, 2014ՀՀ ՍԴ անդամ պարոն Թոխյանը երկու հեռուստաընկերություններում հատուկ թողարկումների հյուր գնաց և մեկնաբանեց ՍԴ այսօրվա որոշումը, մեկը՝ Արմնյուզում, մյուսը՝ Շանթում: Իր խոսքում նշեց հետևյալը, մոտավորապես այսպես՝ «Ես մի հատ կարևոր միտք լսեցի, կարծեմ Դավիթ Հարությունյանն էր, ճիշտ է ասում՝ իրավական անվտանգության խնդիր կա...»: Ինձ որպես իրավաբանի ու իրավապաշտպանի, փաստաբանի համար շշմեցուցիչ է, երբ ՍԴ անդամը ցիտում է ՀՀԿ կարկառուն դեմքերից մեկի խոսքը, այսինքն՝ օգնեց ՀՀԿ-ին ասել այն, ինչ իրենք էին ուզում լսել: Ես ցավում եմ դրա համար, ՍԴ անդամ պարոն Թոխյանը պետք է մերժեր բոլոր տեսակի հրավերները և մնար որպես ՀՀ բարձրագույն դատարանի անդամ: Մի պահ պատկերացրեցի, Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը մի պետության դեմ որոշում է կայացնում, ու դատավորները դուրս են գալիս եթեր ու բացատրում կամ մեղանչում են, թե ինչու են նման որոշում կայացրել, ոնց որ ասեն կներեք էլի, որ ձեր դեմ որոշում կայացրեցինք, ղալաթ ենք արել: Շատ խնդալու էր, պարոն Թոխյան, շատ, ափսոս, ՀՀ ՍԴ կատարած աշխատանքը, հլ մերը հեչ, գցեցիք ջուրը: Գագիկ Հարությունը չեկավ Հ1 եթեր, ու հուսով եմ, որ գոնե ինքն էլ չի դուրս գա եթեր ու խայտառակի ՍԴ-ի պատիվը:
Մնացեք ձեր դիրքերում, Դավիթ Հարությունյանն ինչ է ասում, դա իր խնդիրն է, Ձեզ որպես ՍԴ անդամ շատ քիչ պետք է հետաքրքրի, շատ քիչ, ես ափսոսում եմ, ափսոսում, որ ՍԴ փաստորեն չիրականացրեց սահմանադրական արդարադատություն, դուք, ընկնելով Դավիթ Հարությունյանի մտքի ծուղակում, հանրապետությունում ստեղծեցիք սահմանադրական ճգնաժամ, ափսոս... իշխանությունները ճնշեցին Ձեզ...ճնշեցին, մինչև վերջ չկարողացաք ցույց տալ ձեր անկախությունն ու օբյեկտիվությունը:
Պայքարը շարունակվում է...