Սեռական հարաբերությունների որակն անպտղության պատճա՞ռ. սեքսապաթոլոգ (16+)


00:43 , 3 ապրիլ, 2014

Ladynews.am-ը գրում է.

Այս անգամ մեր լեդիների նամակներին և նրանց հուզող հարցերին պատասխանում է սեքսոլոգ, Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի սեքսոլոգիայի կլինիկայի բժիշկ Նարինե Ներսիսյանը:

-Նարինե՛, մեր կին ընթերցողները, մեզ բազում նամակներ են ուղարկել: Նրանք ցանկանում են տեղեկանալ սեռական հարաբերությունների որակը (հաճույքի զգացողության բացակայություն, անօրգազմիա) կարո՞ղ է ազդել անպտղության վրա:

-Կնոջ մոտ վերարտադրողական գործառույթն ու հաճույքի գործառույթը կապված չեն: Կինը, որը սեռական հաճույք չի ապրում, չի գրգռվում, օրգազմ չի ապրում, միևնույնն է, կարող է հղիանալ և երեխա ունենալ: Տղամարդկանց դեպքում այդպես չէ. եթե տղամարդը չգրգռվի, այդ ամբողջ գործընթացը լիարժեք չապրի, սերմնաժայթքում չի լինի, և տղամարդը երեխա չի ունենա: Վերջիններիս մոտ այդ երկու գործառույթները փոխկապակցված են:

Կանանց համար, վերարտադրողականության տեսանկյունից, օրգազմ ապրելը կարևոր չէ: Կինը կարող է օրգազմ ապրել անընդհատ, բայց լինել անպտուղ և հակառակը, այսինքն՝ կանանց մոտ սեռական ոչ մի խնդիր չի կարող ազդել հղիության վրա: Հղիության համար անհրաժեշտ է ընդամենը մի բան սերմնահեղուկ, որը կհայտնվի հեշտոցի ներսում, անգամ կարևոր չէ, թե ինչ եղանակով: Իհարկե, եթե կինը գրգռվում է, հղիությունն ավելի է հեշտանում, սակայն դա չի նշանակում, որ եթե չի գրգռվում, ուրեմն հղիություն չի կարող լինել: Տղամարդկանց դեպքում գրեթե բոլոր սեռական խնդիրները բերում են անպտղության:

Լինում են նաև դեպքեր, երբ տղամարդն ի վիճակի չի լինում սերմնաժայթքում ունենալու կնոջ հեշտոցի մեջ: Այդպիսի դեպքերում կանայք հաճախ մտածում են, թե մեղավորությունն իրենցն է. իրենք բավականաչափ սեքսուալ ու ցանկալի չեն, և հենց այդ պատճառով էլ տղամարդը չի կարողանում ավարտին հասցնել սեռական ակտը: Բայց պետք է փաստել, որ դա տղամարդու խնդիրն է, կինը բացարձակ կապ չունի:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ