00:27 , 3 ապրիլ, 2014
Lurer.com-ը գրում է.
Ինչպես հայտնում է itar-tass-ը, Եվրամիությունը Եվրոպայի ավիափոխադրողներին ժամանակավորապես արգելել է թռիչքներ իրականացնել Ղրիմ, մասնավորապես, Սևաստոպոլ և Սիմֆերոպոլ, ինչպես նաև տարանցիկ թռիչքներ այդ քաղաքներով: Այս մասին հաղորդել է Եվրոպայի «Եվրոկոնտրոլ» օդագնացային ծառայությունը:
Ծառայությունում արգելքը բացատրել են այն հանգամանքով, որ թերակղզու օդային տարածությունը չի վերահսկվում ուկրաինացի ավիակարգավարների կողմից:
«(ԵՄ-ի) բոլոր նավագնացային ծառայությունները մինչև հաջորդ կարգադրություն չեն ընդունի այդ օդանավակայաններ և դրանցից մեկնող, ինչպես նաև դրանցով տարանցմամբ անցնող չվերթերը»,- նշված է հայտարարության մեջ: «Եվրոկոնտրոլը» Եվրոպայի փոխադրողներին կոչ է արել մշակել այլընտրական երթուղիներ:
Այս որոշումն այն բանի ուղղակի հետևանքն է, որ Եվրամիության երկրները հրաժարվում են ճանաչել Ղրիմի միացումը Ռուսաստանին: