ԱՄՆ-ն մարդկության համար դրախտավայր չէ, սակայն ՌԴ-ն հաստատ շատ ու շատ անգամ ավելի վատն է


21:40 , 2 ապրիլ, 2014

Հայաստանյան ռւսասերներին մի այսպիսի վիրտուալ պատկեր ներկայացնեմ. ասենք թե ռուսական ազդեցության գոտում (մեղմ ասած) գտնվող մեր երկրում վարչակազմը ընտրությունների միջոցով իր տեղը զիջում է արևմտամետ ուժի, որին մարդկային ռեսուրսներով և ֆիանսապես աջակցում է մեկ այլ արևմտամետ ուժ, որի լիդերը ապրում է ՌԴ-ում: Կարո՞ղ եք այսպիսի բան երևակայել: Իհարկե՝ ոչ: Դե հիմա լսեք՝ ազգայնական և աշխարհիկ քեմալականների պարտությանը և Ռ.Թ.Էրդողանի որոշակիորեն ազատական, սակայն ընդգծված իսլամական ուղղվածության կուսակցության հաղթանակին Թուրքիայում ժամանակին (2007թ.) նպաստեց հենց նախկին իսլամ հոգևորական (իմամ), քարոզիչ, գրող Ֆեթուլլահ Գյուլենի, որը ԱՄՆ է արտագաղթել 1999-ին, շարժման աջակցությունը: ԱՄՆ-ը, բնականաբար, մարդկության համար դրախտավայր չէ, սակայն ՌԴ-ն հաստատ շատ ու շատ անգամ ավելի վատն է, ինչի պատճառով աշխարհի բազմաթիվ մարդիկ փորձում են բոլոր օրինական և անօրինական ճանապարհներով ներգաղթել ԱՄՆ և ոչ թե արտագաղթել այդ երկրից: