Կառավարության հրաժարականի մասին թեզի անընդհատ կրկնությունը չի օգնելու հասկանալ ՍԴ որոշման բովանդակությունը


21:28 , 2 ապրիլ, 2014

Սահամանադրական դատարանի, մեղմ ասած, բավական խրթին որոշումից հետո առաջին բանը որ պետք է արվեր բանիմաց իրավաբանների կողմից մեկնաբանություններ տալն է, որ մինչ այս պահը չի արվում: Փոխարենը կառավարությունը և ընդդիմությունը սկսել են ամենատարբեր մեկնաբանություններով հանդես գալ, որի արդյունքում էլ լղոզված ձևակերպումները ավելի են շատանում: Կառավարության անդամները մնում են օրենքի կիրառման անհրաժեշտությունը շեշտող նախկին փաստարկների տրամաբանության տիրույթում, ինչը հասկանալի է, իսկ ընդդիմությունն էլ, ինչպես միշտ, որ վերջ՝ այս կառավարությունը պետք է հրաժարական տա: Երևի ընդդիմության ներկայացուցիչները ավելի շահագրգռված պետք է լինեն հանրությանը ՍԴ որոշման ավելի առարկայական բացատարություն ներկայացնելու հարցում, թե չէ կառավարության հրաժարականի մասին թեզը արդեն շրջանառության մեջ է, դրա անընդհատ կրկնությունը ոչ մեկին չի օգնելու հասկանալ ՍԴ որոշման բովանդակությունը: