ՀՀ ԱԳՆ-ն նոր արթնացել է քնից և Բան Կի Մունին նամակ է հղել` Քեսաբում իրավիճակի սրման վերաբերյալ


19:14 , 2 ապրիլ, 2014

Հայկական ԱԳՆ-ն, իր անմիջական գործադիր տնօրենի գլխավորությամբ, նոր արթնացել է քնից և Բան Կի Մունին նամակ է հղել` Սիրիայի հյուսիս-արեւմուտքում իրավիճակի սրման վերաբերյալ: Գրողը տանի, ու՞մ մտքով կանցներ:
Ի՞նչ է ստացվում: Սովորական մտահոգ քաղաքացիները սրանից 2-3 օր առաջ արդեն ստորագրահավաքներ էին կազմակերպել ոչ միայն Մունին, այլ շատուշատ այլ միջազգային կազմակերպություններին ուղղված կոչով: Այստեղից հետևություն. սովորական, մտահոգ ՀՀ քաղաքացին ավելի լավ արտաքին քաղաքականություն է վարում, քան խորհրդային բյուրոկրատիայի տակ մնացած Արտաքին գործերի նախարարություն ՍՊԸ-ն: