19:16 , 2 ապրիլ, 2014
Shamshyan.com-ը գրում է.
Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչ փուլի ` «Ռեալ» - «Բորուսիա» խաղից առաջ իսպանական AS պարբերականը հարցազրույց է անցկացրել դորտմունդիցների կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հետ:
- Ե՞րբ եք առաջին անգամ դիտել «Ռեալ»-ի խաղը:
- «Ռեալ»-ի խաղերին սկսել եմ հետևել Ռաուլի և Զիդանի «ոսկե» ժամանակաշրջանից սկսած:
- Ճի՞շտ է, որ մանուկ հասակում Ձեր ֆուտբոլային կուռքը եղել է Զիդանը:
- Դուք միանգամայն իրավացի եք: Մանուկ հասակում Զիդանը իմ կուռքն էր: Նրա ցուցադրած խաղը ինձ համար մեծ խթան հանդիսացավ: Սակայն ես երբեք չեմ փորձել կրկնօրինակել նրա խաղը: Ես երջանիկ եմ լինել ինքս ինձ նման:
- Ինչպե՞ս հարմարվեցիք «Բորուսիա»-ի խաղաոճին:
- «Բորուսիա»-ում և Բունդեսլիգայում հարմարվելու համար շատ ժամանակ չպահանջվեց: Ես մի քանի լավ հանդիպումներ անցկացրեցի, իսկ հետո եղան նաև անհաջող խաղեր: Ես գիտեմ, որ կարող եմ ավելի լավ խաղալ:
- Ձեզ համար դժվա՞ր եղավ փոխարինել Մարիո Գոյտցեին:
- Մարիոն ֆանտատսիկ խաղացող է, սակայն մեր խաղաոճերը տարբեր են: Երկրպագուները մեզ միմյանց հետ շատ են համեմատում: «Բորուսիա»-ն ֆանտատսիկ ակումբ է և այստեղ խաղալը ինձ համար երազանք է եղել: Դժվար է հավատալ, սակայն երբ ապրում էի Հայաստանում, ունեի «Բորուսիա»-ի չինական արտադրության մարզաշապիկ: Այդ մարզաշապիկով նկարը ես ցույց եմ տվել մեր ակումբի տնօրենին: Ես պատահականութկուններին չեմ հավատոմ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ